Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

zinvor-sahman

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. տարածված հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 30-ի  ժամը 14։40-ից ժամը 15։50-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԲ-ն։

--00—ՅՄ