Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1098516.jpg

Հայաստանի և Կիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:

Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը գլխավոր մարզիչ չունի: Մարզչի պարտականությունները կատարում է Ռոման Բերեզովսկին, ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականն արդեն երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ մրցելով Կոսովոյի և Ալբանիայի թիմերի դեմ:

--00—ԶՀ