Երկարամյա ծառայությունից հետո Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդը վաստակյալ հանգստի է կոչվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։

Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։

--00—ԼՄ