Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։

--00—ԻԴ