Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

սաք

ՀՅԴ երիտասարդներ Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ ազատության մեջ։ Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ բողոքը մերժվել է։

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Դատավոր Մնացականյանի, մերժել է Շիրակի մարզի Դատախազության ավագ դատախազի հատուկ վերանայման բողոքը, որը բերվել էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու որոշման դեմ: Այսպիսով, վերջիններս կշարունակեն մնալ ազատության մեջ»,- գրել է Պողոսյանը։

--00—ԻԴ