Հայաստանից գործընկերների հետ քննարկում ենք թվային արժույթների ներդրման հարցը․Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ռ

Հայաստանի եւ Ղրղզստանի Կենտրոնական բանկերի գործընկերների հետ քննարկում ենք թվային արժույթների ներդրման հարցը։ Այս մասին այսօր տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործընթացը սկսվել է, Ռուսաստանը հայտարարել է թվային ռուբլու գործարկման մասին։

«Կարծում եմ, առաջիկա տարիներին կզարգանան եւ կխորանան այնպիսի ուղղությունները, որոնք կնպաստեն թվային արժույթների գործառնությունների ոլորտի զարգացմանը», – ասաց Սարգսյանը։ 

--00—ԻԴ