Հայաստանը Հնդկաստանից «Konkurs-M» հակատանկային կառավարվող հրթիռներ կգնի. հնդկական մամուլ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

56

Հնդկական մամուլը հայտնում է, որ Հայաստանը ձեռք կբերի հնդկական արտադրության «Konkurs-M»  հակատանկային կառավարվող հրթիռներ։ Գրում է armtimes.com-ը։

Ըստ հնդկական մամուլի՝ Հայդարաբադի Bharat Dynamics Limited ընկերության արտադրած հակատանկային կառավարվող «Konkurs-M» հրթիռները ձեռք են բերվում հայկական զինուժի սպառազինությունը համալրելու ծրագրի շրջանակներում։

Շարժական հակատանկային հրթիռային «Konkurs-M» համակարգը նախատեսված է դինամիկ պաշտպանությամբ հագեցած ժամանակակից զրահատեխնիկա, ամրացված կրակակետեր, շարժական և ստացիոնար փոքր չափերի վերգետնյա և լողացող թիրախներ, ցածր թռչող ուղղաթիռներ և այլ թիրախներ խոցելու համար օրվա ցանկացած ժամի և անբարենպաստ եղանակային պայմաններում անգամ:

--00—ԻԴ