Արագածոտնում ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Օրերս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Թալինի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող ատրճանակի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Ապարանի բաժնում ևս արձանագրվել են ապօրինի պահվող զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես՝ տարբեր տեսակի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտի և նռնակների։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԼՄ