Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից երեկ վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

806c97ef-9d32-462f-ad81-8d9b87c1dd9e.jpg

Երեկ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

ՊՆ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Ա. Զ.-ն:

ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

--00—ԶՀ