Մեր նպատակը ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացումն է. Տիգրան Սարգսյան 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» ամենամյա մրցույթի հիմնական նպատակը ԵԱՏՄ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների խորացումն է։ Այս մասին Մոսկվայում՝ «Ռիա Նովոստի» գործակալության տաղավարում, նշել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԶԲ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ 

«Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի ընկերությունները կարող են առաջարկել մեզ թվային բաղադրիչ ունեցող նախագիծ, որն անպայման պետք է ունենա ինտեգրացիոն հենք։ Ընկերությունը պետք է աշխատած լինի թվային գործունեության ոլորտում, դժվար ոչինչ չկա», - նշել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ