Հայ-ադրբեջանական սահմանը պետք է դելիմիտացվի հնարավորինս շուտ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորման գործընթացին և ցանկանում են, որպեսզի երկու երկրների սահմանները սահմանազատման ենթարկվեն հնարավորինս շուտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։ 

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք այս հարցում շատ սերտ համագործակցում ենք Եվրամիության գործընկերների հետ, և դիրարկում ենք Հայաստանի պահանջով Ադրբեջանի հետ սահմանին ԵԱՀԿ գործիքակազմի տեղակայում։

Մեր նպատակը շատ պարզ է՝ մենք ցանկանում ենք, որ սահմանը հնարավորինս շուտ սահմանազատվի, ինչպես նաև խաղաղության պայմանագիրը երկու կողմերի միջև համաձայնեցվի հնարավորինս շուտ, որպեսզի տարածաշրջանը կրկին դառնա կայուն և խաղաղ, որպեսզի պաշտպանվեն մարդկանց իրավունքները, իսկ Հարավային Կովկասի պատմության մեջ նոր էջ սկսվի», - ասել է նա։

--00—ԼՄ