Իշխանությունը ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերները դիմավորում զոհի կարգավիճակով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Տիգրան Աբրահամյան Մովսես Հակոբյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։

Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։

Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ և՛ հետախուզական տվյալների, և՛ իրադրային վերլուծությունների առումով, սակայն դրանք կանխելու դիվանագիտական, ռազմական անհրաժեշտ գործիքակազմ չի կիրառվել։

Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով»։

--00—ԼՄ