Վանաձորի նախկին քաղաքապետի հարսը պատգամավոր կդառնա. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը կհամալրի «Հայաստան» դաշինքի պատգամավորների շարքերը։

Արամ Վարդեւանյանի մանդատը, ըստ ցուցակի հերթականության, կփոխանցվի Ռիմա Ղազարյանին, ով բժիշկ է, աշխատում է «Վանաձոր» ԲԿ-ում եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում էր անվճար առողջապահական համակարգ։ Ըստ 2021թ․ հայտարարագրի՝ ունի 5 անշարժ գույք Վանաձորում՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն, 1 հողամաս եւ 1 բենզալցակայան:

150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար դոլար, 38 հազար եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ