Գիշերը հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․կիրառվել է նաև ականանետ․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

կրակոց-սահման.jpg

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

--00--ԱՀ