Վահե Հակոբյանը հեռանում է՝ հետը տանելով բոլորի՞ն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

վահե հակոբյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Հակոբյանը որոշել է այնպես անել, որ իր կուսակցությունից «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, դեռ մանդատ չստացած բոլոր կուսակցականները` 23 հոգի, հրաժարվեն մանդատից։ Այդ ցանկում են նաեւ Վահե Հակոբյանի քենին, «Պարա թիվիի» գլխավոր խմբագիրը եւ այլ մտերիմներ-հարազատներ։ Ելենա Կիրակոսյանը երեկ մեզ ասաց, որ համոզված է` բոլորը կենթարկվեն կուսակցական որոշմանը․ «Որոշումը կայացվել է կուսակցության լայն մակարդակով, անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառով կցանկանան մանդատ վերցնել, բնականաբար, կլքեն կուսակցության շարքերը, բայց նման մոտեցում չեմ կանխատեսում, կուսակցական կարգապահությունը շատ կարեւորում ենք, եւ կարծում եմ՝ խնդիր չենք ունենալու»։

Այսպիսով, ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված 3 պատգամավորին։

«Հայաստան» դաշինքի հաջորդ համարներն են՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, անկուսակցական Ռուբեն Մելքոնյանը, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Մարիա Պետրոսյանը` Վահե Հակոբյանի կնոջ քույրը, անկուսակցական, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Ապա Վահե Հակոբյանի կուսակից, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանն է:

Նա մեզ հետ զրույցում ասաց, թե իրեն հերթը չի հասել, երբ հասնի, կհայտնի իր դիրքորոշումը. «Հիմա ձուկը ջրում բազառ կլինի խոսելը, որովհետեւ դրա իրավունքը դեռ չեմ վաստակել»։ Նրանից հետո դաշնակցական Արփինե Վարդանյանն է, ապա՝ անկուսակցական Արման Ղազարյանը։ Եթե բոլոր կանխատեսումներն իրականանան, ՀՅԴ-ն դաշինքում 14 պատգամավոր կունենա՝ 29 հոգանոց խմբակցության կեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ