Տիգրան Արզաքանցյանը սով է կանխատեսում.նա կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

սա

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն առաջիկայում սով է կանխատեսում և նշում այդ աղետից խուսափելու ելքը։

«Մենք հատուկ ուշադրություն և հոգածություն պետք է ցուցաբերենք գյուղատնտեսությանը՝ հետագա կանխատեսվող սովից խուսափելու համար։ Անհրաժեշտ է հանդես գալ  տնտեսության ակտիվացման, զարգացման և հզորացմանն ուղղված առաջարկ ծրագրերով, գիտակցելով որ հզոր տնտեսությունը ինքնիշխանության գրավականն է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արզաքանցյանը։

--00—ԻԴ