Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դս

2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք։

Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի տեղեկագրերից։ Գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝33.8% արձանագրվել է Երևանում, առավել ցածրը՝ 0.9% Վայոց ձորի մարզում։ 2022 թվականին հոկտեմբերին Հանրապետությունում գրանցված առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 6.8%-ով, 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 25.3%-ով։

--00—ԻԴ