Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

ֆֆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը՝ Արմեն Փաշինյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ՝ Աբրահամյանն ասաց, որ Արմեն Փաշինյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Աբրահամյանի խոսքերով՝ վրաերթի ենթարկած քաղաքացին ձերբակալված չէ, դեպքի վայրը չի լքել, նրա հետագա կարգավիճակը պարզ կլինի նախաքննության արդյունքում։ Ավելի վաղ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ վարչապետի եղբայրը թեթև կոտրվածքներ է ստացել, նա վիրահատվում է։

--00—ԱՊ