ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նախաձեռնել է ենթակա զորամիավորումների համալիր և բազմակողմանի ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

c0f9b8e6-b9b8-464d-b601-388483bba63f.jpg

Նոյեմբերի 28-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի կողմից,  ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է:

--00—ԶՀ