«Հրապարակ». Մացոյի՝ շարքային դատավոր նշանակվելով կինոն չի ավարտվելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

ֆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն, ինչպես ասում են, Մացոյի՝ շարքային դատավոր նշանակվելով՝ կինոն չի ավարտվելու։

Ըստ դատական համակարգից ստացված տեղեկությունների՝ աղմկահարույց որոշումներ կայացրած դատավորին սկզբում կնշանակեն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ապա, երբ աղմուկը հանդարտված լինի, եւ հանրությունը, հատկապես՝ սորոսական թեւը, հաշտված լինի այս նշանակման հետ, նրան կնշանակեն Հակակոռուպցիոն դատարանի նախագահ։ Իսկ մինչ այդ Մարտիրոսյանը դեռ մոտ երկու ամիս պետք է Արդարադատության ակադեմիայում դասընթացների հաճախի, քննություն հանձնի, եւ ԲԴԽ-ում քվեարկությամբ պետք է հաստատվի նրա թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ԻԴ