Երևանում բախվել են ՀՀ գլխավոր դատախազի ծառայողական Volkswagen Phaeton-ն ու Nissan March-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

11

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Phaeton մակնիշի 001 GG 01 համարանիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայո՞ւմ է եղել, թե՞՝ ոչ, պարզվում է։ 

--00—ԼՄ