«Պարտեզ» հյուրանոցում օտարերկրացին աշխատակցին է փոխանցել կասկածելի պայուսակ․ տարածքը սահմանազատել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

248a133d1a6db46c8bcc8fa6694f0277.jpg

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար Դոսի փողոցի թիվ 20 հասցեում գործող «Պարտեզ» հյուրանոցային համալիրում օտարերկրացին հյուրանոցի աշխատակցին պայուսակ է փոխանցել, որի մեջ, հավանաբար հնարավոր է՝ պայթուցիկ սարք լինի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որից հետո ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Տեղում պարզվել է, որ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։

--00—ԶՀ