Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Հավաքական անվտանգության կազմակերպությունը չի, որ պետք է գա Հայաստանի սահման ու իրականացնի խրամատավորման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեկ ասում ենք, որ Սև լճի համար հո կռիվ չենք սարքի, մյուս կողմից էլ, թե ՀԱՊԿ-ն թող գա ու ադրբեջանցիներին մեր սահմաններից հանի։ ՀԱՊԿ ոչ մի երկրի զինվոր մեր փոխարեն խրամատ չի փորելու», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ