ՌԴ-ի դեմ պայքարի՝ Միացյալ Թագավորութան ծրագիրը հասել է ՀՀ․ գաղտնազերծված փաստաթղթեր․ «Antifake.am»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

12

Թվիթեր սոցիալական ցանցում Թայլեր Փոփ անվան տակ հանդես եկող օգտատերը հրապարակում է տարիներ առաջ տեղի ունեցած արտահոսքի արդյունքում գաղտնազերծված հարյուրավոր փաստաթղթեր, որոնք վկայում են ՌԴ-ի դեմ Միացյալ Թագավորության կառավարության ձեռնարկած համաշխարհային քողարկված հակաքարոզի մասին. նպատակը մեկն է. փոխել ՌԴ գործող քաղաքական վարչակարգը, գրում է antifake.am-ը։

«Ռուսաց լեզվի ռազմավարական հաղորդակցության» ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը 2 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել  Պետականաշինության ինստիտուտ կոչվող` նախկինում անհայտ մի բարեգործական հիմնադրամի, որպեսզի վերջինս 2017-2019 թվականներին կարողանա երկու փուլով իրականացնել «Ազնվության նախաձեռնություն» ծրագիրը:

Անկախ լրագրողները, սակայն, կարճ ժամանակ անց պարզել են, որ դա ոչ թե բարեգործական կազմակերպություն  է, այլ հետախուզական ծառայությանը կից կառույց, որում ներգրավված են ՄԻ-6-ի և ռազմական հետախուզության նախկին և գործող սպաներ։ Կառույցը գլխավորում է ռազմական հետախուզության գնդապետ Քրիստոֆեր Նայջել Դոնելլին:

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության կառավարությունը քողարկված կազմակերպություններ է ստեղծել Եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում, որպեսզի այդ երկրներում կարողանա սեփական շահերը սպասարկել: Այս կազմակերպություններում համախմբված են մարդիկ, որոնք քաջատեղյակ են տվյալ պետության քաղաքական, ռազմական, ակադեմիական և լրատվական ոլորտներից: Նրանք կարողացել են ազդեցություն ունենալ այդ երկրների ղեկավարների վրա, որպեսզի վերջիններիս կայացրած որոշումներն ընդունելի լինեն Լոնդոնի համար: Ավելին, հակառուսական վերլուծական կենտրոնները, լրատվամիջոցները և որոշ  հետազոտական ծրագրեր ֆինանսավորում են ստացել Միացյալ Թագավորությունից, որպեսզի այդ երկրների ներքին գործերին ՌԴ միջամտության մասին «զեկույցներ» գրեն և ապահովեն դրանց տարածումը մամուլում: 

Մանրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ