ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Ռուսաստանի զինված ուժերը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջությամբ «կանջատեն» ուկրաինական էլեկտրաէներգիան ողջ երկրի տարածքում, եթե արևմտյան երկրները գերարդիական ՀՕՊ միջոցներ չտրամադրեն Կիևին։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, նմանատիպ կանխատեսմամբ է հանդես եկել Ավստրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Ռայսները։
Նա նշել է, որ ռուս-ուկրանիական պատերազմի սկսելուն պես ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինական բանակի ՀՕՊ միջոցների 75%-ը, որի հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքները դարձել են խոցելի ռուսական հրթիռների համար, իսկ այն զինատեսակները, որոնք կան Կիևի մոտ, ի վիճակի չեն պաշտպանել խոցման թիրախ հանդիսացող օբյեկտները։
«Պետք է ընդունել, որ արևմտյան երկրները թերագնահատել են ռուսական բանակի ռազմական ներուժը», - հավելել է նա։
--00—ԱՊ