Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը կորուստներ չունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

նհ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 --00—ԱՊ