Նոյեմբերի 28-ին փակ կլինի Ամիրյան փողոցից Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

befunky_collage_2022_11_27t204959_436.thumb_.jpg

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը:

«Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Ամիրյան փողոցից մինչև Խորենացի փողոց հատվածի երթևեկությունը», - ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրությունում:

--00—ԶՀ