Իշխան Սաղաթելյանը Մարսելում ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

92f24f14d504e1b3469d7e09cfb911a3_M.jpg

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Մարսել քաղաքում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ նշել է. «Մարսելում տեղի են ունեցել ինչպես ժողովրդային, այնպես էլ հասարակական-քաղաքական հանդիպումներ:

Մասնավորապես հանդիպել եմ Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհուրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ֊ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ֊ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»:

--00—ԶՀ