Հավատացնում եմ՝ ծննդյան օրվա խայտառակությունից հետո ատեստատի խայտառակությունն է լինելու․ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

317065569_3342427662662604_6653062484888341434_n.jpg

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե արգիշտի քյարամյանից, մեկ էլ դհոլչի գոռից սպասելիքը պիտի լիներ ընդամենը սուտ հաղորդագրությունը։

Գոռ, էդ ես ընդամենը։

Ծննդյանս ժամերն էլ խնդրում եմ ուշադրություն դարձրեք ով է քննել ու փոխանցել ՔԿ, ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում:

Դե կներեք, որ նիկոլի քաղաքական պատվերով հարուցված գործով ցուցմունք չեմ տվել։ Մյուս անգամ կուղղվեմ։

Իսկ մանկապարտեզիս բացակայությունների մասին ինֆոները դեռ ստուգվում են։

Հասկանում եմ, որ խայտառակությունը ջրել է պետք, բայց չի ջրվելու։

Հավատացնում եմ ձեզ, որ ծննդյան օրվա խայտառակությունից հետո, ատեստատի խայտառակությունն է լինելու։

Հարցը իրականում սխալ եք դրել։ Միանգամից քննեք, արդյո՞ք Աննա Մկրտչյանը գոյություն ունի։

Ինչ դուք, ինչ ձեր քննիչները»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ 

Նշենք նաև, որ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Աննա Մկրտչյանը հարցաքննության է կանչվել եղբոր հետ կեղծ ավարտական վկայականներ ստանալու գործով։

--00—ԶՀ