Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1098256 (1).jpg

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան խմբային փուլի երկրորդ տուրի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին կկայանան E, F խմբերի հանդիպումները: Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա Ճապոնիա-Կոստա Ռիկա հանդիպումը (E խումբ), այնուհետ` 17:00-ին` Բելգիա-Մարոկկո խաղը (F խումբ):

20:00-ին կմեկնարկի Խորվաթիա-Կանադան դիմակայությունը (F խումբ) և օրվա վերջին խաղում կմրցեն Իսպանիայի և Գերմանիայի ընտրանիները (E խումբ):

E խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարները Իսպանիան և Ճապոնիան են, որոնք ունեն 3-ական միավոր: Ոչ մի միավոր չունեն Գերմանիան և Կոստա Ռիկան:

F խմբում առաջատարը 3 միավորով Բելգիան է: 1-ական միավոր են վաստակել Խորվաթիան և Մարոկկոն: Միավոր չունի Կանադան:

Նոյեմբերի 26-ին կայացած խաղերում Ավստրալիան նվազագույն հաշվովո գերազանցեց Թունիսին, Լեհաստանը հաղթեց Սաուդյան Արաբիային 2:0 հաշվով, նույն հաշվով Արգենտինան գերազանցեց Մեքսիկային, իսկ Ֆրանսիան պարտության մատնեց Դանիային 2:1 հաշվով:

 --00—ԶՀ