Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բեռնած ավտոքարշակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

1127228ab29ab567194c499c7afe95b539d753.jpeg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի հետնամասի ձախակողմյան 2 անվադողերը և բարձված Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վնասվել են։

 --00—ԶՀ