ՆԱՏՕ-ն զորավարժություններ է անցկացնում Բելառուսի և Ռուսաստանի սահմանի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նտ

Լեհաստանում՝ Բելառուսի և Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել: Զորավարժություններն անցկացվել են Հյուսիսատլանտյան դաշինքի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սուվալկի միջանցքի տարածքում։

Սուվալկի միջանցքը միացնում է Լեհաստանն ու Լիտվան՝ միևնույն ժամանակ բաժանելով Ռուսաստանի Կալինինգրադի մարզն ու Բելառուսը։ Այդ մասին  հայտնում է gov.p կայքը։

 --00—ԱՊ