Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

ձյուն-ճանապարհ.jpg

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԶՀ