ՊԲ-ն չի կրակել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

asfas_thumb.thumb_.jpeg

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

--00—ԶՀ