Պրոտոկոլային լակոտություններով փչացնում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, մի քյալագ բերելու են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Պրոտոկոլային լակոտություններով փչացնում են ՌԴ-ի հետ հարաբերությունները, մի քյալագ բերելու են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, ներկայիս իշխանությունը տապալել է արտաքին քաղաքականությունը և արդի ծանրագույն իրավիճակն իրենք են ստեղծել։

Ըստ նրա՝ անհասկանալի է նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վարվող մոտեցումը։ Սահակյանի կարծիքով, այս առումով իշխանությունները նման են նախորդ դարասկզբի հայ բոլշևիկներին․ վերջիններս հավատում էին, թե համաշխարհային հեղափոխության միջոցով կարող են փրկել Արևմտյան Հայաստանը, բայց, ի վերջո, կորսվեց Կարսը, իսկ ՔՊ-ականներն էլ հավատում են, թե լիբերալ աշխարհի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ