Գեղարքունիքում մայրը կերակրել է 28 օրական աղջնակին, 2 րոպե անց երեխան օրորոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նորածին

Նոյեմբերի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմանում «Սևան» բժկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 05։50-ի սահմանում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, գրում է shamshyan.com-ը։

Պարզվել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28 օրական Ս․ Է․-ն է։

Ոստիկանություն հրավիրված երեխայի 22-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմանում, ինքը երեխային կերակրել է, ապա պառկեցրել օրորոցում, 2 րոպե անց տեսել է, որ երեխան անշարժ է, բերանից փրփուր է գալիս, ու պարզել է, որ երեխան մահացել է։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

--00—ԼՄ