Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1667293719_image_750x_628ca71cac999.jpg

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԶՀ