ԿԸՀ քարտուղարը Մոլդովայում ներկայացրել է ՀՀ-ում կիրառված ընտրական տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

dc23f298-0932-43e3-938d-fd2213cd541d.jpg

2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։

--00—ԶՀ