Հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1.jpg

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շատ կարևոր է ապրել ու ստեղծագործել հայրենիքում, քո երկրում, հատկապես օրհասական ժամանակաշրջանում։ Հենց այսպիսի իրավիճակում է Արցախը։ Դա նույնիսկ հերոսություն կարելի է համարել։

Սակայն այստեղ կա մեկ առանցքային բաղադրիչ՝ հերոսությունը միայն սեփական հողի վրա ապրելը չէ, այլ արժանապատիվ ու ազնիվ ապրելը։

Ի վերջո, նրանք, ովքեր ապրում են իրենց հայրենիքում, բայց շահագոծում և կողոպտում են այն, բնականաբար, արդեն հակահերոս են, թշնամի և շատ ավելի վտանգավոր, քան արտաքին թշնամին»։

--00—ԼՄ