ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ստեփանյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

4

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը եւ նկատողություն հայտարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։ Այս մասին տեղեկանում  ենք Բարձրագույն դատական խորհուրդի կայքից։

ԲԴԽ–ն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:

--00—ԻԴ