Սաղ թալանչիներին պիտի պատի տակ շարեն, ասեն՝ թալանած փողերը տվեք, թե չէ կգյուլենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Բոլորին մեղադրում ենք, բացի մեզնից, ծովից ծով Հայաստանից լճից լիճ դառանք, ով եկավ՝ գռփեց, լցրեց գրպանները, տռզեց, հիմա էլ Ուկրաինայից չենք սովորում, որ միավորվել են Զելենսկու շուրջը, իսկ մենք էս նեղ մաջալին ընդդիմություն ենք պարացնում, խորհրդարան են ուզում վերադառնալ, բա ո՞ւր էին այսքան ժամանակ, ինչի՞ չէին նիստերի գնում, փողոցում վրանները գրկել նստել էին, փոխանակ գնային աշխատեին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Ծատուրյանի կարծիքով, ամիսներ տևող հանրահավաքներին ժողովուրդը չմիացավ, քանի որ որևէ ծրագիր չներկայացրեցին: «Փաշինյանն ասում է՝ դատական համակարգի հետ կապ չունենք, բայց ինքը պետության հերն է, պետք է դատական համակարգը մաքրելու մասին մտածի, եթե դատական համակարգը կաշառակերների խումբ չլինի, արդար լինի, շատ մարդիկ, որ գրպանել են, դատի առաջ կկանգնեն:

Սաղ թալանչիներին պատի տակ թող կանգնեցնեն, ասեն՝ փողերը տվեք, թե չէ կգյուլենք, ոչ թե նստացնեն ու հանեն»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ   

Տեսանյութեր