ՀՀ դեսպանը իսպանական UNED համալսարանում ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

default (2).jpg

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել իսպանական UNED (Universidad Nacional de Educación a Distancia-Հեռավար ուսուցման ազգային համալսարան) համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված սիմպոզիումին։ Այդ մասին ասված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած իրողություններին և մարդասիրական բնույթի խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Իսպանիայում Չեխիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի և Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանները»,- նշված է գրառման մեջ։

--00—ԶՀ