ՀԱՊԿ-ում Փաշինյանին թույլ տվեցին փրկել սեփական դեմքը, ընդհանուր առմամբ բոլորը գոհ էին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

ՀԱՊԿ-ում Փաշինյանին թույլ տվեցին փրկել սեփական դեմքը, ընդհանուր առմամբ, բոլորը գոհ էին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանը հստակ ցույց տվեց, որ Վլադիմիր Պուտինի հետ խնդիր չունի, բայց նաև ակնկալիքներ չունի ՀԱՊԿ-ից։

Ըստ նրա՝ չի բացառվում, որ այդ ամենը հնարավոր է և համաձայնեցված էր ՌԴ նախագահի հետ։ Բանախոսի կարծիքով, չորս տարվա տվայտանքներից հետո Փաշինյանը վերջապես որոշ բաներ հասկացել էր, օրինակ՝ Պուտինին դիմավորել ամեն դեպքում պետք է։

--00—ԱՊ                     

Տեսանյութեր