Հայ-ադրբեջանական խնդրի մասով համաձայնություն ձեռք բերելուց առաջ կողմերի մոտեցումները չենք մեկնաբանի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

զ

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս խնդիրները շատ զգայուն են»,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նրա խոսքով՝ մինչ կոնկրետ պայմանավորվածությունների ի հայտ գալը տեղին չէ մեկնաբանել կողմերի դիրքորոշումները։

«Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ հարցեր, շատ զգայուն է։ Կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ անտեղի ենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները»,-նշել է Զախարովան։  

Զախարովան հիշեցրել է, որ անցած շաբաթ Երևանում էր ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Իր շրջագայության շրջանակներում նա մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, իսկ այժմ գտնվում է Բաքվում՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Այս շփումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում են խաղաղության պայմանագրի հարցեր։

--00—ԱՊ                     

Տեսանյութեր