4 տղամարդ բնակարանից լուսանկարչական սարք և բջջային հեռախոս են գողացել. 2-ը ձերբակալված են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։

Ձերբակալվածներից մեկի տան հարակից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է լուսանկարչական սարքը։ Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ