Հայաստանի քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ մեկնեն առանց շենգենյան վիզայի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

էդմոն-մարուքյան.jpg

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքացիները 2023-ից ԵՄ երկրներ մեկնեն առանց շենգենյան վիզայի։

«Այսօր լրանում է CEPA համաձայնագրի ստորագրման 5-րդ տարեդարձը:

Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ։ Հայաստանի քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ մեկնեն առանց շենգենյան վիզայի։ Հայաստանն այս իրավունքը վաստակել է իր բարեփոխումներով։

Հուսով եմ, որ մեր ջանքերի շնորհիվ 2023 թվականին մենք նույնպես կհասնենք այս կարևոր հանգրվանին»։

--00—ԼՄ