«Հրապարակ». Պուտինն իր խոսքում պատասխանել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

14

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեեւ հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենեւին հոբելյանական չէր։

2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, եւ փաստացի մինչեւ հիմա մենք ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին»,- ասել է նա եւ դա անվանել «Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»:

Ապա Պուտինն իր խոսքում պատասխանել է նրան․ «Հույս կա, որ հնարավոր է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․11.22թ համարում։

--00—ԻԴ

Տեսանյութեր