1 զոհ, 1 վիրավոր, Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

ֆդ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի տակ։

1 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

--00—ԻԴ