Բերդի անտառներում նախօրեին բռնկված հրդեհի շիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

fd

Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի անտառածածկ տարածքի հրդեհաշիջման աշխատանքները  ժամանակավորապես դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 

Հիշեցնենք՝ «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի անտառածածկ տարածքում հրդեհ էր բռնկվել նոյեմբերի 22-ին։ 

Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը՝ 7։05-ին, դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարարական ծառայող եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից։ 

--00—ԻԴ