ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Աշխարհում շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը կարելի է օգտագործել ի շահ Հայաստանի բարօրության։ Շատ մարդիկ են տեղափոխվել Հայաստան, ովքեր հետաքրքիր առաջարկներ են փնտրում ներդրումներ կատարելու համար։
Ռուսաստանից բազմաթիվ գործարարներ պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում և բազմիցս դիմել են Հայաստանում Ռուսաստանի բիզնես դեսպան Արթուր Սողոմոնյանին։
«Ռուսական խոշոր բիզնեսի շատ ներկայացուցիչներ պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում։ Մեր երկիրն այժմ այս տեսանկյունից գրավիչ է։
Ներդրումների ընդհանուր ծավալը կարող է բազմապատիկ աճել և տարեկան հասնել մեկ միլիարդի։ Սա պահանջում է պետության կամքն ու կոնկրետ գործողություններ»,- Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց Արթուր Սողոմոնյանը։
--00—ԱՊ